Նեապոլի մերձակայքում գտնվող Պրոչիդա քաղաքի ափին ձկնորսները ազատ են արձակել մի երիտասարդ դելֆինին և նրա մորը, որը հետագայում «շնորհակալություն է հայտնել» նրանց՝ հայտնում է Daily Mail-ը:

Այդ պահը հայտնվել է տեսանյութում։ Սկզբում փոքրիկ դելֆինը ցատկում է ջրից, իսկ ձկնորսը դիմավորում է նրան ուրախ աղաղակներով։

Հետո դեպի երկինք է թռչում մայր դելֆինը։ Փրկարարները նրանց ուղեկցում են ծափահարություններով։