«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում օգոստոսի 24-ին հրդեհի բռնկման դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):
Վերջինիս փոխանցմամբ' գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է' ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել)։
Օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին «911» ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլի» շենքում հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել էր մարել օգոստոսի 25-ին: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր 19 մարտական հաշվարկ: