ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Twitter-ի իր միկրոբլոգումնախագահը բացատրել է իր քայլի դրդապատճառները. «Անցած գիշեր Ջոն Բոլթոնին տեղեկացրի, որ Սպիտակ տունն այլևս նրա ծառայությունների կարիքը չկա: Ես և վարչակազմի մյուս անդամները կտրականապես համաձայն չենք նրա բազմաթիվ առաջարկությունների հետ, ուստի խնդրեցի նրան ներկայացնել իր հեռացման դիմումը, ինչը նա արեց այսօր առավոտյան»:
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Ջոն Բոլթոնից իր ծառայության համար և նշել, որ հաջորդ շաբաթ կնշանակի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի: