Այս տարի առաջին անգամ կսկվի գյուղատեսության ոլորտում ապահվագրության ներդրումը: Ծրագիրը փորձնական է. այդ մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս հավաստիացումը հնչեց այն բանից հետո, երբ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հարց ուղղեց, թե կառավարությունը մտադի՞ր է փոխհատուցել կարկտահարությունից տուժած գյուղացիներին, որպեսզի նրանք դրանով կարողանան սերմացու գնել: Դրա վերաբերյալ էլ Տ. Ավինյանն ասաց. «Հարցը կքննարկվի, ըստ նախկին փորձի էլ համապատասխան որոշումը կկայացվի: Ինչ վերաբերում է սերմացուի տրամադրմանը, ապա նախկինում կար մի ծրագիր, որ 60 հազար դրամի դիմաց տրամադրվում էր, սակայն դա այլև չի իրագործվում: Եվ առհասարակ, բոլոր գյուղատնտեսական ծրագրերը փոփոխվում են, ուստի սերմացուի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել»,-նշեց փոխվարչապետը: