ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հանրային ծառայողների, այդ թվում նաև ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ են լինելու: Այս մասին Ավինյանն ասաց սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:
«Ուսուցիչների աշխատավարձերի այն բարձրացումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերին, ֆիքսված է: Դա շարունակական է լինելու, այսինքն՝ այս թիվը ֆիքսվել է նաև հաջորդ տարիների բյուջեում: Իսկ հետագայում հանրային ծառայության բարեփոխումների ռազմավարության մշակման շրջանակում միանշանակ հանրային ծառայողների աշխատավարձերի, ներառյալ ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ լինելու են»,- ասաց Ավինյանը: