Այսօր մայրաքաղաքում ընթանում էր քայլերթ հանուն Ամուլսարի։ Բնապահպանները և ակցիայի մասնակիցները երթը սկսեցին ԱԺ-ից և վերջացրին Կառավարության շենքի մոտ։

 

Ակցիայի մասնակիցները պաստառներով ներկայացրել են «Քաղաքացու երգը», բայց` SaveAmulsar-ի մոտիվներով: Նրանք փոխել են հեղափոխության երգի բառերը` օգտագործելով այն ի պաշտպանություն Ամուլսարի:

Նշենք, որ «Քաղաքացու երգը» երգի բառերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Լուսանկարները՝ Տիգրան Արեգունու ֆեյսբուքյան էջից: