Ցանցի օգտատերերի մոտ տարակուսանք է առաջացրել Չինաստանի Հուբեյ նահանգում նկարահանված տեսանյութը: Եվրասիայի ամենաերկար և ամենաջրառատ Յանցզի գետի ջրերում առնվազն երեք մետր երկարությամբ խորհրդավոր արարած են նկատել: Ըստ Daily Star-ի, օձանման արարածի մեջքին կուզ հիշեցնող ելուստ է եղել:

Տեսանյութը տարածվել է սոցցանցերում և միլիոնավոր դիտումներ հավաքել: Օգտատերերը բազմաթիվ ենթադրություններ են արել, չկարողանալով պարզել, թե ինչ է դա: Ինչ-որ մեկը ենթադրել է, որ դա կարող է օձ լինել. Չինաստանում երբեմն պատահում են բիրմայական պիթոններ, որոնք հասնում են նման երկարության: Իսկ մյուսները կարծում են, որ սա հայտնի Լոխ Նեսի հրեշի ասիական «քույրն» է:

Տեղի անտառտնտեսության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել հոլովակը: