Իտալական հեղինակավոր «La Gazzetta dello Sport» պարբերականն անդրադարձել է վաղը կայանալիք Ա Սերիայի 3-րդ տուրի «Ռոմա» - «Սասուոլո» հանդիպմանը՝ մասնավորապես նշելով, որ խաղին, հավանաբար, իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմա»-ի նորեկ Հենրիխ Մխթարյանը։

«Սա այս հանգստյան օրերի այն խաղն է, որը խոստանում է գոլառատ լինել․ տանտերերի կազմում Մխիթարյանի նորամուտը հրաշքներ է խոստանում. վերջինիս տեխնիկան, մյուս կողմից էլ Բոգայի արագությունը, կարող է Ֆլորենցիի համար դժվարություններ ստեղծել»,- գրում է պարբերականը։