Սեպտեմբերի 14-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ահազանգեր են եղել մասնավորապես` Երևանում, Կոտայքի մարզի Քասախ գյուղում և Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: