Jewishjournal.com հրեական պարբերականը ընդարձակ հոդվածով  անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում՝ Գրանդ Պարկում կայանալիք ելույթին։

«Արտասահմանյան առաջնորդն այսպիսի արտոնություն առաջին անգամն է ստանում Լոս Անջելեսի կողմից: Սա զարմանալի չէր լինի, եթե Հայաստանը լիներ Միացյալ Նահանգների իսկական դաշնակիցն ու բարեկամը, և մի երկիր, որն իսկապես կիսեր ամերիկյան ժողովրդավարական արժեքները»,- գրված է հոդվածի մեջ:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ 1991 թվականին Խորհրդային միությունից անկախանալուց հետո Հայաստանը մշտապես վարել է ԱՄՆ-ին հակասող արտաքին քաղաքականություն։  Մասնավորապես Ղրիմ ռուսական ներխուժումը դատապարտող բանաձևին Հայաստանը դեմ քվեարկեց՝ Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Սուդանի, Ռուսաստանի, Վենեսուելայի և այլ 11 երկրների հետ միասին։

Հոդվածի վերջաբանում նշվում է, որ 600 հազարանոց հրեական համայնքը կձեռնարկի քայլեր, որպեսզի սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքն ու ելույթը չեղյալ հայտարարվի, որը հոդվածագիրները որակում են որպես ամոթ Լոս Անջելեսի համար։