Միանգամայն մերկ վաճառողներով արտասովոր խանութ է հայտնվել Միլանում: Այս մասին հաղորդվել է DMax Italia հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում:

Խանութը գտնվում է Corso di Porta Ticinese 62 հասցեում և նախատեսված է «Մերկ և վախեցած» ռեալիթի շոուն գովազդելու համար:

Նախօրեին երկրում մեկնարկել է ծրագրի նոր սեզոնը, որին էլ նվիրված է արտասովոր խանութը:

Բացի մերկ վաճառողներից, խանութը զարմացնում է ապրանքներով: Այստեղ կարելի է գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է վայրի բնության մեջ գոյատևելու համար, ինչպես անում են ծրագրի մասնակիցները: Խանութը վաճառում է ջահեր, հագուստի փոխարեն արևադարձային տերևներ, կրակ պատրաստելու կայծքարեր և այլն:

Մուտքը միայն չափահասների համար է: «Մերկ և վախեցած» ռեալիթի շոուի մասնակիցները 21 օր փորձում են վայրի վայրում գոյատևել առանց սննդի, հագուստի և դեղորայքի: