Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին:
«Էդուարդ Մարտիրոսյանն իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է ԱԱԾ-ում: Եթե չեմ սխալվում որևէ այլ տեղ չի աշխատել»,-ասաց վարչապետ Փաշինյանը՝ շնորհավորելով նորընտիր տնօրենին:

Ն. Փաշինյանն իր ելույթի ընթացքում ընդգծեց, որ իր գնահատմամբ ԱԱԾ-ն կայացած ինստիտուտ է. «Մենք պայամանավորվել ենք, որ մեր ամբիցիաները գնալով ավելի մեծանալու են: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի նրա պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը»,-ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: