ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ

«iBbY Հայաստանը» հայտարարում է մանկագիրների և նկարազարդողների մրցույթ:

Մրցույթի նպատակն է խթանել մանկագրության և մանկական գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում:

Մրցույթին կարող են մասնակցել 18 և բարձր տարիքի ստեղծագործողներ:

Հայտերն ընդունվում են 2019 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ, մինչև ժամը 17:00-ն (էլեկտրոնային տարբերակով): Հասցե՝ Երևան, Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, 1-ին հարկ): Հեռ. (010) 52 12 22, (060) 271 131; Հայտերն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]: Գործընկերներ՝ Արևիկ հրատարակչություն, Արտ Բրիջ գրախանութ:

Չափորոշիչներ

1. Ընդհանուր տեղեկություն
1.1. «iBbYՀայաստան» մանկապատանեկան գրքիմի ջազգային խորհրդի հայաստանյան կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի համագործակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարում է մանկագիրների և նկարազարդողների մրցույթ:
Հայտերնըն դունվում են 2019 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 31-ըներառյալ, մինչև ժամը՝ 17:00-ն (էլեկտրոնային տարբերակով):
1.2.Մրցույթի նպատակն է
-Խթանել մանկագրության և մանկական գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում
-Հայտնաբերել, խրախուսել և հանրությանը ճանաչելի դարձնել մանուկների և պատանիների համար ստեղծագործող հեղինակներին և նկարազարդողներին:
1.3.Մրցույթն իրականացվում է 2 անվանակարգում.
I - մանկապատանեկան արձակ/պատմվածք, հեքիաթ, վիպակ/
II–մանկապատանեկան ստեղծագործությունների թեմաներով նկարազարդում:

2. Աշխատանքների կայացման պայմանները / կարգը
2.1. Մրցույթին կարող են մասնակցել 18 և ավելի բարձր տարիքի ՀՀ քաղաքացիները:
2.2. I անվանակարգ՝ մանկապատանեկան արձակ/պատմվածք, հեքիաթ, վիպակ/.
1 հեղինակը կարող է ներկայացնել 1 հայերեն աշխատանք:
Աշխատանքի ծավալի նվազագույնը՝ 5000, առավելագույնը' 40000 տպագրական նիշ:
Արձակ ստեղծագործությունները ներկայացնե լէլեկտրոնային տարբերակով (doc, docx), հետևյալ ձևաչափերով՝ 12 տառաչափ, Sylfaen տառատեսակ, բառերի միջև տարածությունը 1 տառաչափ, տողերի միջակայքը՝ 1.5:
2.3. II՝ մանկական նկարազարդման անվանակարգ. Մրցութային հայտը պետք է ներառի 4 պատկերազարդում/նկարազարդում (1 հայտը = 1 աշխատանք):
Նկարազարդումները՝ էլեկտրոնային ֆայլով (300 dpi-ից ոչ պակաս, գույնը՝ CMYK, jpg, tif ձևաչափով, յուրաքանչյուր ֆայլի ծավալը մինչև 20 Mb:
2.4. Թեմայի սահմանափակում չկա:
2.5. Բովանդակային սահմանափակում. այլատյացության, անհանդուրժողականության, ռասիզմի տարրեր, ինչպես նաև սեռական բռնության քարոզ, ռասսայական խտրականության և բռնությունների հրահրում, ատելություն, ատելության խոսք և թշնամանք պարունակող աշխատանքները չեն ընդունվի:
2.6. Կընդունվեն նախկինում չհրապարակված ստեղծագործություններ և նկարազարդումներ:
2.7. Երկու անվանակարգերում նշել հեղինակի՝
*անձնական տվյալները՝ ՀՀ քաղաքացիություն, անուն, ազգանուն, տարիք,
բնակության վայր, հեռախոսահամար, էլ. հասցե,
*ստեղծագործական համառոտ կենսագրությունը:
2.8. Աշխատանքները կարող են ներկայացնել միայն հեղինակները. անանուն
հայտերը չեն դիտարկվելու: Գրական անունով և կեղծանունով ներկայացվող աշխատանքներին անհրաժեշտ է կցել նաև հեղինակի անձնագրային տվյալները:
2.9.Բոլոր հայտերն ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]

2.10.ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԽԱԽՏԱԾ ՀԱՅՏԵՐԸ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ

3. Մրցույթի ժյուրին / հանձնաժողովը
3.1. Հաղթողներին որոշող հանձնաժողովների (2 անվանակարգում առանձին) կազմերը
ձևավորում և հրապարակում են կազմակերպիչները:
3.2. I անվանակարգի ժյուրիում կընդգրկվեն գրողներ, գրականագետներ,
գրաքննադատներ, մշակույթի գործիչներ, գրական հրատարակությունների
խմբագիրներ:
3.3. II անվանակարգի ժյուրիում՝ նկարիչներ, գրքի ձևավորողներ, արվեստագետներ, հրատարակիչներ:
3.4. Ժյուրիի անդամը չի կարող մասնակցել մրցույթին:

4.Գնահատման չափանիշները

4.1.Գրական մրցույթի I անվանակարգի դեպքում
- գեղարվեստականություն (գրականոճ, դիպաշարկազմելու /դեպքերը
շարադրելու/ հմտություն)
- ինքնատիպություն
- մանուկների համար հետաքրքրաշարժ և ուշագրավ դիպաշարի առկայություն
- ազգային արժեքներին և ավանդույթներին հավատարմություն
- տվյալ ժանրին համապատասխանություն
4.2. II՝ նկարազարդողների անվանակարգի դեպքում
- համապատասխանություն նկարազարդված ստեղծագործության տարիքային
խմբին
- ինքնատիպ ոճ
- գեղարվեստական յուրահատուկ հնարանքներ

5. Մրցանակաբաշխություն
5.1.I տեղը զբաղեցրած ստեղծագործողները/գրող, նկարազարդող/ կմասնակցեն արտերկրում կազմակերպվող վերապատրաստման դասընթացի և/կամ գրքի միջազգային տոնավաճառի:
II տեղը զբաղեցրած հեղինակներին /գրող և նկարազարդող/ կտրվի հրատարակվելու հնարավորություն:
III տեղը զբաղեցրած հեղինակներին /գրող և նկարազարդող/ կտրվի խրախուսական մրցանակ:
5.2. Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերին՝ Երևանում:
5.3.Եթե մրցութային աշխատանքը համահեղինակներ ունի, ապա պարգևը կբաշխվի համահեղինակների հայեցողությամբ և համաձայնությամբ:
Սահմանված է Հատուկ մրցանակ՝ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի կողմից

6. Մրցույթի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրները

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի պաշտոնական կայքէջ՝ http://www.natchildlib.org
«iBbYՀայաստանի» և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ֆեյսբուքյան էջեր՝ https://www.facebook.com/natchildlib.org
https://www.facebook.com/ibbyarmenia/