«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնության անդամները Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների 28-ամյակների կապակցությամբ նախաձեռնած «Անկախության մարաթոն»-ի շրջանակներում սեպտեմբերի 20-ի երեկոյան երթ եւ մոմավառություն են իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նախաձեռնության անդամները անկախության մարաթոնի մեկնարկը տվել են Ստեփանակերտում՝ սեպտեմբերի 2-ին, ապա շրջել Հայաստանի եւ Արցախի շուրջ 30 քաղաքներով, իսկ սեպտեմբերի 20-ին հասել են Երեւան, որտեղ երթ են իրականացրել դեպի Եռաբլուր։