Հանրապետական կուսակցությունը ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը։

«Մենք մի քանի անգամ այդ շինծու գործի տարբեր էտապներում հայտարարել ենք, որ Հանրապետական կուսակցությունը ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին մեզ համար ակնհայտ քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործընթացի շրջանակներում մենք միակ քաղաքական ուժն ենք, որ կուսակցական մի քանի հայտարարություններ ենք ընդունել ի սատարումն Ռոբերտ Քոչարյանի: Խնդրի մասին մենք բարձրաձայնել ենք այն բոլոր միջազգային կազմակերպություններում, որտեղ անդամակցում ենք, եւ այդ սատարումը շարոնակվելու է մինչեւ արդարդատության եւ արդարության հաղթանակ, որին մենք հավատում ենք: Չեմ ուզենա, որ այդ հաղթանակը գա Ստրասբուրգից, կգերադասեմ, որ այդ հաղթանակը կերտվի հենց Հայաստանում»:

Անդրադառնալով Քոչարյանի հետ քաղաքական կոնսեսուսի գնալուն, Աշոտյանն ասաց, որ կոնկրետ քաղաքական օրակարգ այս պահին ընդդիմադիր որևէ բևեռի կամ ուժի հետ չի քննարկվում․ «Ռոբերտ Քոչարյանի դեպքում մեզ համար գերակա է հարցի և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ իրավական կողմը, իր ազատության հասնելը՝ չբացառելով որևէ համագործակցություն ընդիմադիր դաշտի այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ մենք կունենանք ծրագրային առաջնահերթությունների համադրություն»։