Կիրակի միջնադարյան Մակենյաց վանքում էին հավաքվել Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող շարժման անդամները: Ապստամբ հոգևորականները հայտարարեցին Սբ. Հովհաննես Մկրտչի եղբայրության ստեղծման մասին, որը պայքարելու է Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի համար: Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները կատարվածը անվանել են «հոգևոր հանցագործություն»:

Արարողությանն ականատես են եղել BBC-ի թղթակիցը և հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանը: Քահանաները, ովքեր մարտահրավեր են նետել Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարին, ստիպված են լինում ծառայություններ իրականացնել դատարկ եկեղեցիներում, որոնք Հայաստանում շատ են: Այս կիրակի ծառայությունը յուրահատուկ էր: Վանականները որոշեցին իրենց աջակիցներին կարգադրել քահանայության տարբեր աստիճանների՝ հենց պաշտոնական եկեղեցու քթի տակ:

Չնայած այն հանգամանքին, որ տաճարը հեռու է Հայաստանի խոշոր քաղաքներից, մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել են ծառայությանը մասնակցելու նպատակով: Բոլորն էլ «Նոր Հայաստան - նոր հայրապետ» շարժման աջակիցներն են: