«ԼՂ խնդրի ցանկացած լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովրդի համար»,-այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը FOX LA-ի թղթակից Արաքս Կարապետյանին տված հարցազրույցում։
Փաշինյանն ընդգծել է՝ ինքը Հայաստանի առաջին առաջնորդն է, ով ասում է՝ լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի կողմից։
«Դրա համար ինձ Հայաստանում քննադատեցին։ Բայց դա շատ կարևոր քայլ է դեպի խաղաղ գործընթաց։ Եվ ես հիմա սպասում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ հայտարարի և ընդունի նույն բանաձևը, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կողմից։ Եվ եթե իմ ադրբեջանցի գործընկերն ընդունի այս ֆորմուլան, ապա մենք շատ մոտ կլինեն հակամարտության խաղաղ կարգավորումը»,-նշել է նա։