35-ամյա Ասիֆ Ալին գործնական հեռախոսազրույց է ունենալիս եղել, երբ լսել է, թե ինչպես է շունը ինչ-որ մեկի վրա հաչում: Տղամարդը գնացել է տեսնելու, թե ինչ է պատահել և արդյունքում` ստիպված է եղել իր ողջ տղամարդկությունն օգտագործել տեսածի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:
Անշարժ գույքի ոլորտի գործարարը իր կնոջ հետ տանը միայնակ է եղել, երբ տուն են թափանցել չորս զինված գողեր:
Նրանցից մեկը միանգամից հարվածել է Ասիֆին և սկսվել է ծեծկռտուքը: Տղամարդը ամեն գնով փորձել է պաշտպանել իր կնոջը` Շարլոտային, ով այդ պահին եղել է տան երկրորդ հարկում: Ասիֆային հաջողվել է տապալել գողերին և վազել խոհանոց ու վերցնել դանակը, որից հետո գողերը փախել են տանից:
Բարեբախաբար, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: