Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն Twiter-ի իր էջում Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների մասին փոքրիկ տեսանյութ է տեղադրել:

«Ես ժամանել եմ Երևան, Հայաստանի մայրաքաղաք, որտեղ կմասնակցեմ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստին»,- գրել է Սյան Լուն:

Նշենք, որ Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել իր հայ գործընկերոջ ՝ Նիկոլ Փաշինյանի հրավերով: