Մոսկվա–Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում, երբ ինքնաթիռում երկու ամսական երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3–ին։ Ցավոք, երեխային փրկել չի հաջողվել։

Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներն արձանագրել են երեխայի կենսաբանական մահը։

Նախնական տվյալների համաձայն' երեխան բնածին հիվանդություն է ունեցել, որը կարող էր մահվան պատճառ դառնալ։

Ռուսաստանի քննչական կոմիտեն պատահարից հետո ստուգում է սկսել։

armeniasputnik.am