Մալայզիայի բանակի զինծառայողը իր արարքով զարմացրել է ծառայակիցներին և համացանցի հազարավոր օգտատերերի: Նա բաց ձեռքերով կարողացել է սանձել 2 մետրանոց հսկայական թագավորական կոբրային:  Տեսանյութից երևում է, որ նա օձերի հետ շփվելու բավականին մեծ հմտություն ունի: Իր հավասարակշռված գործողություններով զինվորը նախ ստիպել է օձին հորիզոնական դիրք ընդունել, իսկ հետո՝ բռնել գլուխը:

Թագավորական կոբրաները համարվում են աշխարհի ամենամեծ թունավոր օձերը: Նրանց թույնը շատ արագ է ազդում մարդու շնչառական և մկանային համակարգերի վրա: Ներգործումից կարճ ժամանակ անց մարդու մոտ շնչառության կանգ է արձանագրվում: Մարդը կարող է մահանալ այս կոբրայի խայթոցից  15 րոպե անց: Թագավորական կոբրաները սնվում են հիմնականում այլ տեսակի օձերով և կարող են մինչև 3 ամիս ոչինչ չուտել: