Արծվի վզին մասնագետների կողմից ամրացված տեսախցիկը նկարահանել է Ալպերում սառցաբեկորների հալվելը։ Տեսանյութը Youtube-ում հրապարակել է Eagle Wings Foundation կազմակերպությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Վիկտոր անունով արծվի նկարահանած կադրերում երեւում են Ալպերի լեռնային գագաթները եւ սառցաբեկորները, որոնք հալվում են կլիմայի փոփոխությունից։

Թռչունը նաեւ ճախրել է լեռների գագաթներին եղած կառույցների վրայով, որոնք նախկինում ծածկված էին ձյունով։ Տեսանյութում երեւում է, որ ձյունը զգալիորեն նահանջել է շենքերից։

Eagle Wings Foundation-ը բարեգործական կազմակերպություն է, որը մասնագիտացած է Մեքսիկայում երեխաների հետ աշխատանքում։