Ավստրալիայի Մելբուրն քաղաքի սուպերմարկետում 9 պողպատե ասեղներ են հայտնաբերել խաղողի մեջ, հաղորդում է 9News պորտալը՝ հղում անելով Վիկտորիա նահանգի ոստիկանությանը:

Պորտալի տեղեկություններով, ասեղները հայտնաբերվել են թարմ խաղողի մեջ, որը գնել են ցանցային սուպերմարկետներից մեկում: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, բայց մի կին ստիպված է եղել գիշերն անցկացնել հիվանդանոցում՝ վտանգավոր իրերի ստամոքսում հայտնվելը բացառելու համար:

Դեպքը վերջին մեկ ամսվա ընթացքում երրորդն էր, երկու շաբաթ առաջ ոստիկանությունը սկսել է հետաքննել ելակի մեջ պողպատե ասեղների հայտնաբերման երկու դեպքերը: