ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Քոչարյանին պետք է վիրահատեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քոչարյանը նախորդ օրերի ընթացքում 2 անգամ տեղափոխվել է «Իզմիրլյան»
բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու նպատակով։