Հոկտեմբերի 11-ը աղջիկ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է (International Day of the Girl Child): Այն ընդունվել է 2012 թվականին՝ ՄԱԿ-ի կողմից: Միավորված ազգերի կազմակերպությունն այն ընդունեց աղջիկ երեխաների իրավունքների պաշտպանության, և նրանց վաղաժամ ամուսնությունները կանխելու նպատակով:
Այս օրը հիշեցնում է, որ պետք անրադառնալ աղջիկ երեխաների հետ կապված խնդիրների լուծմանը և նրանց կողմից մարդու իրավունքների իրագործմանը: Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհի համարյա յուրաքանչյուր երրորդ 20-24-ամյա կին առաջին անգամ ամուսնացել է մինչև 18 տարին լրանալը, իսկ մեկ երրորդը' մինչև 15 տարին լրանալը: