2018 թվականի հուլիսին իր երեք դստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը կենդանության օրոք սիրով նկարվում էր զենքով, հաղորդում է «360» հեռուստաալիքը: Տեսանյութով կիսվել են Խաչատուրյան քույրերի պաշտպանները:
Տեսանյութում Միխայիլ Խաչատուրյանը բռնել է ձիու սանձը: Տեսանյութում գործողությունները տեղի են ունենում Լիանոզովսկի այգում գտնվող «Մատադոր» ձիասպորտի ակումբի տարածքում: Երեւում է, որ առանց վարանելու Խաչատուրյանը ցույց է տալիս իր ատրճանակները, որսորդական հրացանը: Նկատելի է, որ տղամարդը հպարտանում է իր զինամթերքով եւ ուրախությամբ պատմում է զենքի այս կամ այն տեսակի առանձնահատկությունների մասին:
2016 թվականին նա օդամղիչ ատրճանակից կրակել էր իր դուստր Քրիստինայի ոտքին՝ դստրերին արգելելով դիմել բուժօգնության համար, պատմել է աղջկա փստաբան Ալեքսեյ Լիպցերը:
Հարցաքննության ժամանակ Քրիստինան անգամ չի կարողացել բացատրել, թե ինչի համար էր հայրը կրակել նրա ուղղությամբ: Աղջկա խոսքով՝ բոլոր պատիժները սպոնտան էին եւ ագրեսիայի համար Միխայիլին որեւէ առիթ պետք չէր: