Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6, 15-16-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 12-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: