Այսօր առավոտյան վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը:

Ստեղծված արտակարգ իրավիճակին անդրադարձ է կատարվել կառավարության նիստում, վարչապետ Փաշինյանին զեկուցում են, թե ինչ վիճակ է այս պահին: