Երեկ երեկոյան կողմ Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզում բնակվող մոտ 30 տարեկան մի կին։ Նրա քունքին վնասվածք է եղել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը վնասվածքը ստացել է կրակոցի հետևանքով, ինչը, ամենայն հավանականությամբ՝ պատահականության հետևանք է։
Ինչ-որ մեկը թաղամասում թափառող շների ուղղությամբ կրակոց է արձակել, ըստ երևույթին, որսորդական հրացանով։ Կրակոցից հետո փամփուշտի կոտորակներից մի քանիսը դիպել են կնոջ քունքին, և նա տեղափոխվել է բուժհաստատություն։
Տեղի իրավապահները պարզում են շրջանառվող լուրերի իսկությունը։
armeniasputnik.am