Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, որը հայտարարել է գալիք հարսանիքի մասին, այժմ ակտիվորեն պատրաստվում է տոնակատարությանը: Ըստ մամուլի, աստղն ու նրա փեսացուն «մինչև ականջների ծայրը սիրահարված են միմյանց», իսկ երկար սպասված հարսանեկան արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին:

Ըստ TMZ-ի, հարսանիքը տեղի է ունենալու շքեղ Ռոդ-Այլենդում (ԱՄՆ), իսկ տոնակատարության կազմակերպիչը աստղային event-մենեջեր Մարկ Սիդն է: Ջենիֆեր Լոուրենսը և Քուք Մարոնին հյուրերին կհյուրասիրեն նրբախորտիկներով և ջինից ու բուրբոնից պատրաստված ֆիրմային ալկոհոլային կոկտեյլներով:

Ապագա ամուսինները հյուրերի համար նաև անսովոր աղանդերներ են պատրաստել. կրակի վրա պատրաստված պուդինգ՝ շոկոլադով, աղի կարամելով և թարմ խնձորով, ինչպես նաև լիկյորով, շաքարով և դարչինով նրբաբլիթներ:

Ցանկալի նվերների ցանկում նորապսակները նշել են ռոբոտ փոշեկուլ, կոսմետիկայի պայուսակ, ունիվերսալ ադապտեր, ավտոմեքենայի մեծ սառնարան, GoPro տեսախցիկ, Marshall անլար բարձրախոս և այլն: