Բաքվում ոստիկանությունը չի կարողացել արգելել ընդդիմության ցույցը: Առավոտից փակվում էին մի շարք փողոցներ և մետրոյի կայարաններ: Ընդդիմության ղեկավարներից Ալի Քերիմլիի մասին այս պահին պաշտոնական տեղեկատվություն չկա; Ըստ որոշ աղբյուրների՝ ոստիկանությունը նրան ձերբակալել է տանից դուրս գալիս, մի շարք աղբյուրներ էլ հայտնում են, թե նա փախել է:
Ոստիկանները փողոցներից բերման են ենթարկել ցույցին մասնակցելու եկած մի շարք քաղաքացիների: Ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են մի քանի տասնյակ ձերբակալվածների մասին։