ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 19-ին, ժամը 22։10-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:25-ին: Մասամբ այրվել են մշակույթի նախկին տան hատակը՝ մոտ 50 քմ և 6 աթոռ: