Ռումինիայի հանրային TVR2 հեռուստատեսության եթերում հոկտեմբերի 26-ին կցուցադրվի «Cap Compas» ծրագրի` Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմը: Ինչպես փոխանցեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից՝ բոլոր հինգ մասերի հիմքում ընկած է Հայաստանը՝ իր գրավչությամբ, տեսարժան վայրերով, ավանդույթներով: Նման նախագծի նպատակն է Ռումինիայի հասարակությանը Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելը: Շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ Հայաստանը ներկայացվի բազմակողմանի՝ պատմություն, մշակույթ, խոհանոց, տնտեսական զարգացումներ, ավանդույթ և այլն:

Ֆիլմի նկարահանող խումբը նախ անդրադարձ է կատարել Երևանին՝ ներկայացնելով այն, որպես հյուրընկալ քաղաք: Ֆիլմում խոսվում է Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի գանձերի մասին: Անդրադարձ է կատարվել խաչքարերին, եկեղեցիներին: Նկարահանող խումբը ներկայացրել է նաև հայկական խոհանոցը:

 

Դեսպանատնից փոխանցեցին, որ մինչ այժմ ցուցադրված ֆիլմի մյուս մասերի վերաբերյալ արձագանքները բավական դրական են:

 

Նախագիծը կյանքի է կոչվել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության, դեսպանության և գործընկերների աջակցությամբ: