Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» կտավը քայքայվում է: Այս մասին պատմել են թանգարանի գեղանկարչության և գրաֆիկայի բաժնի ղեկավարներ Վենսեն Դելյևենը և Լուի Ֆրանկը:

Նրանց խոսքերով՝ կտավն այլևս այլ երկրներ չեն տանի ցուցադրության, քանի որ այն շատ փխրուն է դարձել, և Լուվրը կսահմանափակի դրա տեղաշարժը:

«Տեղափոխման ընթացքում այն կարող է մասերի բաժանվել»,- ասել է Դելևենը:

Աշխատակիցները նշել են, որ ներկայումս «Մոնա Լիզայի» ճակատին ճեղք կա, որը հատում է տախտակի ողջ մակերեսը: