«Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման, դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նա նշեց, որ Հունանյանը սեպտեմբերի 11-ին պայմանական վաղաժամկետ ազատման դիմում է ներկայացրել, որը կքննվի 80 օրյա ժամկետում, քանի որ լրացել է 20 տարին։