Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ նիստում ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանը նշեց, որ սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ 20 օր, ջրառ չի իրականացվել, ինչին' «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արձագանքեց․ «Չկա տենց բան, սուտ եք ասում»։

Բագրատյանին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Սուտ ասելս ո՞րն է, արտահայտությունների մեջ կոռեկտ եղեք»։