Կալիֆորնիայի 32-ամյա բնակիչ Հրաչյա Աթոյանը իրեն մեղավոր է ճանաչել ժողովրդական պարերի կեծղ խմբի անվան տակ Հայաստանի քաղաքացիներին անօրինական կերպով ԱՄՆ տեղափոխելու մեջ:
Աթոյանը և նրա հանցակիցները 3-ից 10 հազար դոլար են պահանջել քաղաքացիներից՝ նրանց ապօրինի միգրացիան կազմակերպելու համար:
Հանցագործությանը մասնակցել են նաև 48-ամյա Ստելլա Բոյաջյանը և 42-ամյա Դիանա Գրիգորյանը, ովքեր ընդունել են իրենց մեղքը:
Նշվում է, որ նրանք նույնիսկ գովազդային արշավներ, կեղծ պարային խմբերի մասնակցությամբ ֆոտոսեսիաներ, վկայագրեր և համերգային պաստառներ են պատրաստել ԱՄՆ միգրացիոն ծառայություններին խաբելու համար: