Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատտահ աս-Սիսիին կատակով խոստացել փոխանցել իր աշխատավարձի կեսը։ ՌԴ նախագահը այդ մասին հայտարարել է Ռուսաստան-Աֆրիկա գագաթաժողովի ժամանակ։
Պուտինը ասել է, որ այդ գագաթաժողովի կազմակերպման ողջ ընթացքում Սիսին ոչ միայն օգնել է իրեն, այլև ամբողջ ընթացքում ֆիզիկապես իր կողքին է եղել և աջակցել։ Եվ եթե չլիներ Եգիպտոսի նախագահի աջակցությունը, միջոցառումը, ըստ Պուտինի, հնարավոր չէր լինի կազմակերպել այդ մակարդակով։
«Հիմա ստիպված եմ աշխատավարձիս կեսը Ձեզ տալ, որովհետև դա իմ պարտականությունն էր»,- կատակել է Պուտինը՝ դիմելով Եգիպտոսի նախագահին։