ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, 2018թ. դեկտեմբերի 21-ից իրականացնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2019թ. փետրվարի 25-ից հանդիսանալով համայնքի ղեկավար և պաշտոնատար անձ, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև՝ համայնքի վարչական սահմաններում ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու լիազորություն, 2018թ. դեկտեմբերի վերջերին տեղեկացել է Վարդենիս քաղաքի «Գառնիկ Կարապետյանի» անվան զբոսայգու տարածքում առանց շինարարության թույլտվության՝ ինքնակամ կառուցած սրճարանի խոհանոցի և սրճարան կառուցելու մասին, դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել նշված զբոսայգու տարածքում առանց թույլտվության կառուցված նշված կառույցի հետևանքները վերացնելու, ինչպես նաև՝ ինքնակամ շինության կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Վարդենիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութության համար
18:17 - 25.Հոկտեմբեր.2019
Առաջարկում ենք նաև
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
11/04/23 10:51
Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է առաջադրվել ևս 9 անձի
08/09/20 17:22
Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
05/04/19 15:43
Մեղրի համայնքի նախկին ղեկավարին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար
25/07/18 20:13
ՃՈ ծառայության բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար
13/06/18 15:02
Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
16/12/16 20:40
Վարդենիսի քաղաքապետի նկատմամբ բռնություն գործադրելու համար քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել
19/09/24 14:01
Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ
31/07/23 18:32
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին
31/03/23 15:41
Այ սա մակարդակ է. Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել պոռնոաստղին վճարված փողի համար. Աշոտյան
01/09/22 10:00
Չարաշահումներ, պաշտոնեական կեղծիք․ Այնթապի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել բազմադրվագ գործով
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան