Երեկ լրացավ տարիներ առաջ հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության 20 տարին։ Եռաբլուր այցելած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով պետք է խոսի նաև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը․ «20 տարի հետո էլ լռե՞նք, եղբայր: Ժամանակն է, որ Գագիկ Ջհանգիրյանը խոսի, քանի որ «Հոկտեմբերի 27»-ի գործով հենց նա է քննել Նաիրի Հունանյանին: Այսօր նա շատ ավելին պետք է իմանա, քան որևէ մեկը։ Ես դիմում եմ իմ ընկերոջը՝ պարոն Ջհանգիրյանին, այն ժամանակ նա ասաց՝ պետք է «Հոկտեմբերի 27-»-ի հետ կապված հայտարարություն անի, հետո պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանի գրավոր գրությամբ, ինքը չարեց»,- ասել էր Միքայելյանը:

ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց Գագիկ Ջհանգիրյանից պարզել՝ պատրաստվո՞ւմ է հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ խոսել, թե ոչ, սակայն ինչպես միշտ, այս անգամ էլ Ջհանգիրյանն ասաց, որ ասելիք չունի։ 

Մեր դիտարկմանը, թե Սասուն Միքայելյանը սպասում է իր հայտարարությանը․ «Թող սպասի»,- ի պատասխան «ընկերոջն»՝ ասաց Ջհանգիրյանը։
 
Հարց է առաջանում, իսկ ինչի՞ն է սպասում Գագիկ Ջհանգիրյանը, որ խոսի։ի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
 

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։

 

Իսկ ահա, օրեր առաջ ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, քանի որ լրացել է 20 տարին։ Իսկ դիմումը քննարկման փուլում է, 80 օրյա ժամկետում պարզ կդառնա պատասխանը բացասական, թե դրական կլինի։

Սոնա Հարությունյան