Հազար ամոթ այն մարդկանց, ովքեր մտածում են, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ինձ պիտի ֆինանսավորի, որ ես իմ զինակից ընկերոջն աջակցեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն լուրին, թե Վիտալի Բալասանյանի գործունեությունը ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից:

«Շատ վատ է, որ նման լուրեր են տարածվում։ Նման ստահոդ լուրեր տարածող մարդիկ, եթե գոնե մի քիչ ազնվություն ունենան, պետք է մի փոքր էքսկուրս անկացնեն իմ կենսագրության վերաբերյալ։ Շատ ափսոս, որ դրանց նման ստահակները տեղ ունեն մեր երկրում։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում երկրի ազգային արժեհամակարգը նսեմացնելու իրենց սեւ գործն իրականացնելու մեջ»,- ասաց Բալասանյանը։

Նա նշեց, որ չի կարող չաջակցել իր զինակից ընկերներին, ովքեր այս պահին ենթարկվում են քաղաքական հետապնդման. «Ես այս երկրում պատահական մարդ չեմ, Ռոբերտ Քոչարյանի, նախկին նախագահների,  մարտական հրամանատարների ու գեներալների հետ մեծ ճանապարհ եմ անցել, եւ իրենց կողքին լինելն այս պահին իմ սրբազան պարտականությունն է։ Ես երևույթների դեմ եմ պայքարում։  Այս մեկ ու կես տարվա ընթացքում, հատկապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ արված քայլերը, որոնք ուղղակի ծիծաղելի են, եւ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է քաղաքական հետապնդում իրականացնել  նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ինձ այլ տարբերակ չի թողնում, քան աջակցել նրան։ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, այլ պատանդ է»։

 

Բալասանյանը ընդգծեց՝ 2016 թվականին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն իր կողմից ստանձնելու շրջանում նույնպես մամուլն այնպիսի լուրեր է տարածել, որոնք իրականության հետ որեւէ կապ չեն ունեցել.

«Այս նույն խոսակցությունները շահարկել են նաեւ 2016 թվականին, երբ հայտնվել եմ ՊՊԾ գնդում եւ իմ փոքր ներդրումն եմ ունեցել։ Դրանից հետո ես Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի բազմաթիվ առաջարկներով ստանձնել եմ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ սկսվել է որոշ լրատվամիջոցների կողմից ստահոդ լուրերը։ Եվ հունիսի 11-ին Արցախի նախագահի հրամանագրով ես ազատվել եմ պաշտոնից»։

 

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում