Աժ «Իմ քայլը» մի քանի պատգամավորներ լրագրողների աչքի առաջ իրար հետևից դուրս եկան նիստերի դահլիճից և բարձր տոնով խոսելով՝ մտան պատգամավորներից մեկի աշխատասենյակ: Դուռն, իհարկե, փակվեց լրագրողների երեսին:
Մի քանի րոպե հետո, պատգամավորները դուրս եկան և իրար հակասող պատասխաններ տվեցին լրագրողների հարցերին: «Մի քիչ բարձր տոնով մի քանի բառ զրուցել ենք, ավարտվել ա»,- ասաց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը:
Նրա հավաստմամբ՝ բարձր տոնով խոսակցությունը իր և Վարդան Աթաբեկյանի միջև է եղել: «Մի պահ ա եղել, ոչ մի հրմշտոց, ոչ մի քաշքշոց չի եղել, անձնական բան չկար, աշխատանքային պրոբլեմ էր, մենք վաղուցվա ընկերներ ենք»,-ասաց Սիմիդյանը: