ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալ եմ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ Գարիկ Ղուկասյանին, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության պետ Վահե Մուշեղյանին և ոստիկանության այն աշխատակիցներին, որոնց ակտիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ 24 ժամը չլրացած գտնվեց 4 օր առաջ մեքենայիցս անհետացած ժամացույցը»:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ ենթադրյալ դեպքի վայրի շրջակայքում իրականացրած միջոցառումների ընթացքում տարածքում առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել ժամացույցը և հայտնել, որ այն գտել է Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում։