Նորվեգիայի գիտատեխնիկական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվությունը կարող Է նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը:
Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակվել Է MedicalXpress-ի կայքում:
«Կարեւոր Է ասել, որ երբեք ուշ չԷ պարապելն սկսելու համար: Մասնակիցների միջին տարիքը հետազոտության սկզբում 60-ն Էր: Կարդիոռեսպիրատորային դիմացկունության բարելավումը կապված Է դեմենցիայի զարգացման թուլացած ռիսկի հետ:
Նրանք, ովքեր ֆիզկուլտուրայով չեն զբաղվել 80-ական թվականներին, բայց սկսել են տասը տարի անց, հիվանդությունը հետաձգել են երկու տարով»,-պատմել Է ուսումնասիրության գլխավոր հեղինակ Ատեֆե Տարին:
Ընդ որում՝ բարձր ծանրաբեռնվածությամբ պարապմունքները մեծ արդյունավետություն են ցույց տվել չափավոր ֆիզիկական վարժությունների համեմատությամբ:
«Կանոնավոր ֆիզիկական վարժությունները (շաբաթական առնվազն երկու անգամ), որոնց ընթացքում դուք քրտնում եք եւ արագացված շնչում, նպաստում Է այն բանին, որ դուք ձեր տարիքի համար լավ տեսք ունենաք»,-եզրափակել Է Տորին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: