ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը: ԼՈՒՐԵՐ․com-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ նոյեմբերի 17-ին Հայաստանից Ադրբեջան կայցելի լրագրողների խումբ:

Նշվում է, որ լրագրողները կայցելեն ադրբեջանական պետական մի շարք կառույցներ և կհանդիպեն փորձագետների հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հերքել և չի հաստատել տեղեկությունը, սակայն հաստատել է Ադրբեջանի լրագրողների «Նոր սերունդ» միավորման նախագահ Արիֆ Ալիևը:

Ակնկալվում է, որ դրանից հետո կկազմակերպվի լրագրողների պատասխան այց Բաքվից՝ Հայաստան․ նոյեմբերի 18-19-ին ադրբեջանցի լրագրողները կայցելեն Հայաստան։

Նշվում է, որ այցերի պայմանավորվածությունը ձեռք է բերվել պետությունների ղեկավարների մակարդակով: