Նիդերլանդներում բնակվող 9-ամյա Լորան Սիմոնսը մի քանի ամսից կավարտի Էյնդհովենի Տեխնիկական համալսարանը: ИноСМИ-ի փոխանցմամբ՝ նա սովորում է էլեկտրոտեխնիկայի ֆակուլտետում:

8 տարեկանում Լորանը ստացել է միջնակարգ կրթության վկայական, իսկ ամառային արձակուրդներից հետո նա ընդունվել է համալսարան, որտեղ գերազանցել է բոլորին իր ունակություններով:

Երեխայի IQ-ն 145 է, նա ունի լուսանկարչական հիշողություն: Լորանի սիրելի առարկան մաթեմատիկան է, բայց ցանկանում է դառնալ սրտի վիրաբույժ: Նա արդեն իսկ Ամստերդամի համալսարանի բժշկական ֆակուլտետում կուրսեր է անցել: Տղան խոստովանել է, որ ցանկանում է մարդու կյանքը երկարացնող միջոց գտնել:

Նշենք, որ Լորանի մայրը Նիդերլանդներից է, իսկ հայրը՝ բելգիացի: