Գիտնականների միջազգային խումբը պարզել է Նոր Ասորեստանի թագավորության անկման պատճառները, որը համարվում է աշխարհի առաջին կայսրությունը մարդկության պատմության մեջ: Հետազոտողների հոդվածը լույս է տեսնել Science Advances ամսագրում։

Մասնագետները հավաքել են ստալագմիտների նմուշներ Հյուսիսային Իրաքի Կունա Բա քարանձավից` մ.թ.ա. առաջին հազարամյակում ընկած Միջագետքի տեղումների բնույթը պարզելու համար։

Հնագետները հաստատել են, որ կայսրության գագաթնակետը եկել է երկու դար տևած աննորմալ խոնավ կլիմայի պայմաններում՝ չորս հազար տարվա չոր պայմաններից հետո: Նոր ասորական թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 912-ից մինչև 609 թվականը: Մ.թ.ա. VII դարի կեսերին վերսկսվել են մեծ և երկարատև երաշտները՝ տևելով տասնամյակներ և պատճառելով գյուղատնտեսության անկում: Սա իր հերթին նպաստել է կայսրության քաղաքական և տնտեսական փլուզմանը։