Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին:
Նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար: Ավելի վաղ գրել էինք, որ մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործին: ՀՀԿ-ական նախկին պատգամավորը ձերբակալված է եղել, սակայն ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել եւ նա ազատ է արձակվել: Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին, որը նույնպես ազատ է արձակվել, թե ինչ հանգամանքներում դեռ հայտնի չէ: Բանն այն է, որ նախաքննական մարմինը սույն գործի, Ալիկ Պետրոսյանի ու նրա որդու առնչության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս: