Գահի համար միայն վեցերորդ հորիզոնականը զբաղեցրած բրիտանացի արքայազն Հարին թագավորական ընտանիքի ամենատահայտնի անդամն է: Նա առաջ է անցել ոչ միայն իր հորից՝ թագի ժառանգորդ արքայազն Չարլզից, այլև տատիկից՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց: YouGov սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն՝ բրիտանացիների 77%-ը համակրում է 34-ամյա արքայազն Հարիին: Հարցման մասնակիցները նրան համարում են «հմայիչ», «հաճելի», «ուրախ»: Մեծ Բրիտանիայի 3,6 հազար բնակիչ մասնակցել է YouGov- ի հարցմանը:

Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում է՝ ստանալով ձայների 74%-ը: Քեմբրիջ դուքս արքայազն Ուիլյամը, որը կանգնած է գահի համար երրորդ տեղում, ստացել է ձայների 73%-ը: Բայց հավանական թագավոր արքայազն Չարլզը, ով այս շաբաթ նշեց ծննդյան 70-ամյակը, վայելում է ընդամենը բրիտանացիների 48% -ի համակրանքը։ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը՝ 64%, Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը՝ 55%։