Հայտնի հնագետ-դոկտոր Ուոլտեր Ալվայի գլխավորած պերուացի գիտնականների խումբը Զանա գետի հովտում, Լիմայից մոտ 800 կմ հեռավորությամբ, հայտնաբերել է տաճար, որը հին Պերուում օգտագործվել է ջրին երկրպագելու ծիսակարգերի համար, գրում է Planet Today-ը։
Նշվում է, որ հինավուրց կրոնական 40 մետր երկարությամբ կառույցը 15 մետրանոց աստիճաններ ունի։
Մեգալիթյան տաճարի կենտրոնում գտնվում է խորանով հարթակ, որը հենց նախատեսված է եղել ջրի հետ կապված պտղաբերության ծիսակարգի համար։ Խորանում կան բնորոշ անցքեր, նման նրանց, որոնք գտնվել են այն ժամանակների այլ ջրային տաճարներում։ Սա էլ հիմք է հանդիսացել այն եզրակացության համար, որ տաճարն օգտագործվել է ջրին նվիրված ծիսակատարությունների համար այն ժամանակ, երբ ջուրն աստվածային էր համարվում։ Նաեւ հետազոտողները հայտնաբերել են մեծ քարե սալիկների մնացորդներ, որոնք թույլ են տվել որորշել տաճարի կառուցվածքը։
Բացի այդ, հնագետները տաճարի տեղում հայտնագործել են նաեւ դամբարաններ, որոնք վերաբերում են մ․թ․ա․ 1500-ից մինչեւ մ․թ․ 292 թվականներին։ Այդ գերեզմանների ներսում, որոնց ընդհանուր թիվը 21 է, գտնվել են ճենապակուց եւ մետաղից պատրաստված տարբեր, այդ թվում ավելի ուշ՝ ինկերի ժամանակաշրջանի իրեր։ Մասնագետների կարծիքով, այդ գերեզմաններից շատերը երկրորդ անգամ են օգտագործվել։
Նշվում է, որ տաճարը հայտնաբերվել է դեռեւս հոկտեմբերին, սակայն այդ մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը հետաձգվել է։ Նման միջոցառումներ նախաձեռնվել են այն պատճառով, որպեսզի նորությունն ավելորդ անգամ չգրավի գանձեր որոնողների ուշադրությունը։